Վենեսուելայում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով զանգվածային ցույց է տեղի ունենում, հաղորդում է Agence France-Presse-ը:
Զանգվածային բողոքի պատճառը երկրում խոշորագույն տնտեսական ճգնաժամն է, որտեղ առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում կաթի, մսի, շաքարի պակաս է նկատվում:
Վերջին հարցումների համաձայն, Մադուրոյի վարկանիշը երկրում կազմում է 22 տոկոս, հաղորդում է Gazeta-ն:
Ընդդիմադիր ակտիվիստները, որոնց պաշտպանում է բնակչության 3/4-ը, պահանջում են Մադուրոյի հրաժարականը, «որպեսզի Վենեսուելայի ժողովուրդը կարողանա նորից դառնա միասնական»: