News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մազափունջը Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքում վաճառվել է 25 հազար դոլարով: Այս մասին ասվում է Heritage Auctions աճուրդի տան պաշտոնական կայքում:

Լինքոլնի մազափունջը կտրել է ԱՄՆ առողջապահության ծառայության բժիշկ Ջոզեֆ Բարսոնը այն բանից հտո, երբ դերասան Ջոն Բութը գնդակահարել է նախագահին:

Բացի մազաբունջից աճուրդում 30 հազար դոլարով վաճառվել է նաեւ Բութի նամակն իր ընկերոջը, որտեղ նա հպարտանում է իր դերասանական հաջողություններով:

Բութի կալանավորման որոշումը վաճառվել է ավելի քան 21 հազար դոլարով, Լինքոլնի թաղման արարողությանը մասնակցելու հրավերը վաճառվել է մոտ 12 հազար դոլարով, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Հիշեցնենք, որ Լինքոլնը մահացու վիրավորվել է 1865 թվականի ապրիլի 14-ին, որից մեկ օր անց մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ