News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիան մերժել է գերմանական պաշտպանության ոլորտի ձեռնարկություններում Սաուդյան Արաբիա կողմից զենքի մատակարարումների բոլոր հայտերը, հաղորդում է Bild-ը:

Թերթի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը երկրի կառավարությունը կայացրել է հունվարի 21-ին, նիստին մասնակցել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նման որոշման պատճառը Մերձավոր Արեւելքում անկայուն վիճակն է: Բեռլինում մտավախություն ունեն, որ գերմանական զենքն, ի վերջո, կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: Գերմանիայի կառավարությունը այդ որոշումը չի մեկնաբանում, հաղորդում է Lenta-ն:

Bild-ը հիշեցնում է, որ 2013-ին Գերմանիան հավանություն էր տվել Սաուդյան Արաբիային 360 մլն եվրոյի սպառազինություն հատկացնելու որոշմանը: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Սաուդյան Արբիան պատրաստ է Բեռլինից 2,5 մլրդ եվրոյով 5 սուզանավ գնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ