News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի մահից հետո Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին դարձել է աշխարհի ամենատարեց միապետը: Այս մասին գրել է The Telegraph-ը:

Կյանքի 91-րդ տարում վախճանված Սաուդյան Արաբիայի թագավորը երկու տարով մեծ էր Եղիսաբեթ 2-րդից: Մեծ Բրիտանիայի թագուհին ապրիլի 21-ին կդառնա 89 տարեկան: Ըստ Lenta-ի, նրան հետեւում են Մալազիայի թագավոր Աբդուլ Հալիմ Մուաձամ Խահը եւ Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլադետը. երկուսն էլ 87 տարեկան են:

Պարբերականի փոխանցմամբ, Եղիսաբեթ 2-րդն այս տարի կարող է նաեւ ամենաերկարատեւ գահակալության ռեկորդը սահմանել: Առայժմ այն պատկանում է Վիկտորիա թագուհուն, որը կառավարել է 63 տարի 7 ամիս եւ 3 օր՝ 1837 թվականի հունիսի 20-ից մինչեւ 1901 թվականի հունվարի 22-ը:

NBC News-ի փոխանցմամբ, իր նախատատին գերազանցելու համար Եղիսաբեթ 2-րդը, ով գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, պետք է թագավորի մինչեւ սեպտեմբերի 10-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ