News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կալինինգրադի կենդանաբանական այգում բնակվող Տանյա անունով ամուրյան վագրը կարողանում է ձնագունդ պատրաստել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Երբ վագրի ազատավանդակում առաջին անգամ ձնագնդեր տեսանք, որոշեցինք, որ դրանք կենդանաբաններն են պատրաստել՝ կենդանուն զվարճացնելու համար»,- պատմել է այգու մամուլի քարտուղար Եկատերինա Միխայլովան: Սակայն պարզվել է, որ Տանյան ինքն է դրանք պատրաստել:

Վագրը հավաքում է ձյունը, այնուհետեւ ամբողջ ազատավանդակով գլորում այնքան, մինչեւ այն վերածվում է հսկայական գնդի: Ընդ որում, Կալինինգրադի կենդանաբանական այգում 2004 թվականին հայտնված Տանյան սիրած գործով զբաղվում է միայն գիշերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ