News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանի բարեփոխումների եւ զարգացման հարցերի պետական հանձնաժողովը որոշել է, որ նախարարների ու նահանգապետների աշխատասենյակները չպետք է 54 քմ-ից ավելի մեծ տարածք ունենան, գրում է China Daily-ն:

«Փոխնախարարների աշխատասենյակները պետք է 12 քմ ավելի փոքր լինեն: Նախարարություններում վարչությունների պետերի ու նահանգներում վարչակազմի ղեկավարների աշխատասենյակները չպետք է 30 քմ-ից մեծ լինեն, իսկ նրանց տեղակալներինը չպիտի անցնի 24 քմ-ից»,-ասված է փաստաթղթում:

Միաժամանակ ղեկավարներին թույլ է տրվում ունենալ առանձին զուգարան եւ հանգստի սենյակ իրենց աշխատասենյակում, եթե ընդհանուր մակերեսը չի անցնում նախատեսվածից: Տեղակալների վրա այդ դրույթը չի տարածվում:

Նշենք, որ Չինաստանում պաշտոնյաների շքեղ ու լայնարձակ աշխատասենյակները հաճախ են հասարակության կողմից քննադատության թիրախ դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ