News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգում մարդ են ձերբակալել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային էլեկտրոնային նամակ ուղարկելու փորձի համար: Այս մասին հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով Գայա քաղաքի ոստիկանության ղեկավար Ռաքեշ Կումարին:

«Տղամարդը եկել է ինտերնետ-սրճարան եւ ասել, որ ցանկանում է նամակ ուղարկել Օբամային: Հաստատության սեփականատերը զգուշացել է ու զանգահարել ոստիկանություն: Իրավապահները ժամանել են եւ կալանավորել ինտերնետ-սրճարանի այցելուին»,- հայտարարել է Կումարը:

Ըստ Gazeta-ի, տղամարդը հասցրել է երկու էջանոց նամակ գրել, որում ամերիկյան նախագահին խնդրել է 1.3 մլրդ դոլար տրամադրել Օժանդակության ազգային հիմնադրամին:

Պարզվել է, որ կալանավորվածը 49-ամյա Ինամ Ռազան է, Բհագալպուրե գյուղի բնակիչ: Ամենայն հավանականությամբ, նա հոգեկան խանգարում ունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ