News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ ցեղասպանության 100 տարին առիթ էր, որպեսզի դրա ճանաչման գործում լուրջ առաջընթաց արձանագրեինք։ Նախեւառաջ, այսօր կարեւոր է ֆիքսել օրակարգը. ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա մասնավորապես, նշել .

«Հաճախ այդ հարցը խառնում են թուրքերի կողմից փոխհատուցումների կամ հողերի վերադարձի խնդրի հետ, մինչդեռ դրանք տարբեր իրավական հարթությունների խնդիրներ են։ Պատմական այս շրջանում մեզ պետք է առաջընթաց արձանագրել ցեղասպանության հետագա ճանաչման խնդրում՝ կարեւորելով Թուրքիայի համար եւս այդ ճանաչումն անխուսափելի դարձնելու պարագան։ Կարեւոր է նաեւ, որպեսզի Թուրքիայից բացի մեր մյուս հարեւաններն այն ճանաչեն։

Ադրբեջանի պարագայում դա առայժմ անհնարին է։ Բայց կան նաեւ բարեկամական Վրաստանն ու Իրանը։ Թվում է, թե մեզանից բան չի կախված։ Բայց դա այդպես չէ։ Համենայն դեպս ցեղասպանության նախօրյակին արժի որ Հայաստանն ինքը (ԱԺ-ն) հստակորեն, պատշաճ ձեւով ճանաչի եւ դատապարտի առաջին համաշխարհայինի տարիներին հույների եւ ասորիների, երկրորդին՝ հրեաների, իսկ ապա նաեւ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի, եզդիների եւ այլն ցեղասպանությունները։ նման մի փաստաղուղթ նախապատրաստվում է եւ շուտով կներկայացնենք ԱԺ»:

Տպել
Ամենաշատ