News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, այսօր մատուցվել է Սուրբ Պատարագ։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատարագին ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, ժամկետային զինծառայողներ, կուրսանտներ:

Պատարագի ավարտին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին։ Նշվեց, որ արդեն ավանդույթ դարձած այս պատարագի շրջանակում առիթ է ընձեռնվում հաղորդակից լինել մեր զինվորական եղբայրներին եւ միասին աղոթք հղել առ Աստված զինծառայողների համար, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները: Վեհափառ Հայրապետը ՀՀ զինված ուժերի սպասավորներին մաղթեց նորանոր հաջողություններ եւ, որ Տերը հաղթական պահի հայ զինվորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի:

Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով ընդգծեց, որ բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է: Դարեդար հայկական եկեղեցին եւ հայոց բանակը գործել են միահամուռ՝ ուս-ուսի տված, եւ հենց դրանում էլ կայանում է մեր ազգի հզորությունը:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց հոգեւորականներին մշտապես բանակի կողքին լինելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շարքային զինվորից մինչեւ հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնվիրաբար եւ այդ անձնազոհության մենք գտնում ենք մեր նորօրյա հերոսներին: 

Այնուհետեւ, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգեւատրեց գեներալ-մայորներ՝ Կամո Քոչունցին, Անդրանիկ Մակարյանին, Իշխան Մաթեւոսյանին, Արմեն Ղահրամանյանին եւ գնդապետ Գեւորգ Մելքոնյանին: 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զինծառայողների հոգեւոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի համար, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Գեղաքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսպոկոս Ներսիսյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պարգեւատրվեցին «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ