Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 50 ZL 050 պ/հ (վարորդ Ի. Հ.) ավտոմեքենան:
***
Նույն օրը, ժամը 13.39-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ տառերի պուրակի մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տառերի պուրակից Բյուրական գյուղ տանող ճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 31 QL 111 պ/հ ավտոմեքենան (վարորդ Լ. Ք.):