Արագածոտնի մարզում, հունվարի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Երեւանի բնակիչ, 33-ամյա Արման Ազիբեկյանը իր վարած Opel մակնիշի 34 ՕF 215 համարանիշի ավտոմեքենայով Երեւան- Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով Ա. Ազիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ազիբեկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատար: