News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի կոմիկ Ռոուեն Ատկինսոնը, որը հայտնի է միստր Բին կեղծանվամբ, վաճառում է սպորտային McLaren F1 GTR-ը մեքենաների իր հավաքածուից: Դերասանը մեքենան գնահատել է 10 մլն ֆունտ ստեռլինգ, գրում է The Independent-ը:

Ատկինսոնը մեքենան գնել է շուրջ 10 տարի առաջ, իսկ հիմա, ըստ նրա, «ժամանակն է այն մեկ ուրիշի համար մատչելի դարձնելու»:
McLaren F1 GTR-ի առավելագույն արագությունն է 240 մղոն/ժամ (380 կմ/ժ): 10 տարվա շահագործման ընթացքում ավտոմեքենան շուրջ  41 հազար մղոն (66 հազար կմ) է անցել, փոխանցում է Lenta-ն:

Այդ թանկարժեք մեքենայով Ատկինսոնը երկու անգամ վթարի է ենթարկվել: 1999 թ. ամբողջությամբ վնասվել էր մեքենայի առաջնամասը, վերանորոգումն արժեցել էր 100 հազար ֆունտ: 2011թ. կոմիկը կրկին այդ մեքենայով  ծանր վթարի էր ենթարկվել, մեքենան ծառին եւ հեռագրասյանն էր բախվել, իսկ հետո՝ բռնկվել:  
Վերանորոգումը տեւել է մեկ տարի եւ արժեցել մեկ մլն  ֆունտ ստեռլինգ: Ըստ The Independent-ի՝  այն ժամանակ դա ռեկորդային գումար էր մեքենայի նորոգման համար: McLaren F1 GTR-ի նախնական արժեքն է 650 հազար ֆունտ: 
Ռոուեն Ատկինսոնը հայտնի է որպես սպորտային մեքենաների մոլի երկրպաագու: Նրա ավտոտնակում կա 13 մեքենա, այդ թվում նաեւ անցյալ դարի 50-ականների մոդելներ:  Բինը պարբերաբար հոդվածներ է գրում մեքենաներին վերաբերող ամսագրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ