News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունաստանի աջ կենտրոնամետ «Նոր ժողվրդավարություն» կուսակցության նախագահ, վարչապետ Անտոնիս Սամարասը ընդունել է պարտությունը խորհրդարանի ընտրություններում եւ հաղթանակի առթիվ շնորհավորել  ձախ ռադիկալ «Սիրիզա» կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին, հայտնում է Reuters-ը:

«Հույն ժողովուրդն ասացիր խոսքը, եւ մենք հարգում ենք նրա որոշումը», — հայտարարել է Սամարասը  հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս: Նա խոստացել է, որ իր կուսակցությունը վճռական դեր կխաղա խորհրդարանում եւ կշարունակի եվրոպական ուղղությունը:  
Սամարասի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ցիպրասը նշել է, որ քաղաքականությունում  տեղի են ունենում ուրախալի եւ տխուր պահեր, փոխանցում է Agence France-Presse-ը:

Ըստ վերջին հաշվարկների՝ «Սիրիզան» ընտրություններին հավաքում է շուրջ 36 տոկոս ձայն, «Նոր ժողվրդավարությունը»՝ շուրջ 28 տոկոս: Փորձագետները կանխատեսում են, որ  ձախ ծայրահեղականները Հունաստանի խորհրդարանում կունենան  աջակենտրոններից ինը տեղ ավելի, փոխանցում է Lenta-ն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ