News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2014 թվականի արդյունքներով՝ Apple Inc ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը 9.22 մլն դոլարի չափով պարգեւատրում է ստացել: Սա մոտ երկու անգամ գերազանցում է նախորդ տարում վաստակած 4,25 մլն դոլար պարգեւավճարին: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, սեպտեմբերին ավարտվող ֆինանսական տարվա արդյունքներով՝ նրա աշխատավարձը կազմում է 1,75 մլն դոլար, եւս 6,7 մլն դոլար նա կստանա ՝որպես հարկային նվազեցումների համար փոխհատուցում: Բացի այդ, ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել 2014թ. ամբողջ ղեկավարության աշխատավարձը բարձրացնել 14%-ով:

Նշվում է որ Թիմ Քուքը 2011թ.  գլխավոր տնօրենի պարտականությունները ստանձնելիս ստացել է 376 մլն դոլար արժողությամբ ընկերության բաժնետոմսերը (հաշվի առնելով տվյալ պահի գնանշումը), որոնք նա կարող էր օգտագործել միայն 10 տարի անց եւ պայմանով, որ Apple-ը մի քանի հիմնական ցուցանիշներ կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա: Այդ ժամանակից ի վեր ընկերության կապիտալացումն ավելացել է 120%-ով, հաղորդում է NTV-ն:

Նախորդ տարի Burberry-ից ընկերություն տեղափոխված մանրածախ եւ ինտերնետ առեւտրի գլխավոր փոխտնօրեն Անժելա Արենդս-ը 73,4 մլն դոլարի չափով փոխհատուցում է ստացել: Գլխավոր ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին աշխատել է 14 մլն դոլար, որից 11.3-ը հետաձգված պարտատոմսերից, իսկ փոխնախագահներ Էդի Քյուն եւ Ջեֆ Ուիլիամսը ստացել են համապատասխանաբար  24 եւ 20 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ