News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հունվարի 26-ին, վաղ առավոտյան հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ պահանջում են հանդիպում վարչապետի հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առեւտրականները դժգոհեցին, որ վարչապետն իրենց նամակին չի պատասխանում, իսկ օրենքն էլ փոտրվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմնին:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ