News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


YouTube-ում մեծ տարածում է գտնում տեսագրությունը, որի հերոսներն են շունն ու կատուն: Կենդանիները մոռացել են բազմադարյա թշնամանքի մասին, եւ շունը օգնության է հասնում դժվարին կացության մեջ հայտնված կատվին:

Չգիտես ինչու հետաքրքրասեր կատուն գլուխը խցկում է պլաստմասե բաժակի մեջ: Չի բացառվում, որ այդ հարցում նրան «օգնել է» տեսագրությա հեղինակը: Բայց հայտնվելով թակարդում՝ կատուն սկսում է պտույտներ կատարել՝ ամեն կերպ փորձելով գլուխն ազատել: Անսպասելի նրան օգնության է հասնում շունը: Նա մոտենում է եւ շատ զգույշ, առանց կատվին ցավ պատճառելու նրա գլխից հանում բաժակը, փոխանցում է Lifenews-ը:

Մեկ օրվա ընթացքում տեսագրությունը դիտել է շուրջ 300 հարյուր հազար մարդ: Նրանցից շատերը  քննադատել են օպերատորին, որը չի փորձել օգնել կատվին, այլ կատարվածը տեսագրել է բջջային հեռախոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ