News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի հաստատման 20-րդ տարեդարձին՝ Ադրբեջանի կողմից ռազմատենչ, սադրիչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի բազմաթիվ կոպտագույն խախտումները, տարվա ընթացքում անընդմեջ կրկնվող դիվերսիոն գործողությունները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Արցախ – Ադրբեջան շփման գծում նոր թափ ստացան: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Ըստ ԱԳՆ-ի, դրանք Բաքվի ապակառուցողական կեցվածքի, բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունների, միջոնրդների առաջարկությունների շարունակական մերժման հետ միասին թույլ չտվեցին առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու, այնպես էլ վստահության ամրապնդման վերաբերյալ միջազգային հանրության կոչերն իրականություն դարձնելու գործում:

Աննախադեպ հանցավոր սադրանք էր նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողի կյանք: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի անկման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` թույլ չտալով փրկարար խմբերին, ԵԱՀԿ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ տարհանելու զոհված օդաչուների մարմինները։ Դրանով էր պայմանավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 19-ի համատեղ հայտարարությունը, որով խորը մտահոգություն էր արտահայտվում՝ ուղղաթիռի անկման վայր մարդասիրական մուտքի արգելափակման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ