News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աջակցությամբ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրներում անց են կացվել ոգեկոչման եւ հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, կազմակերպվել են կոնֆերանսներ եւ ցուցահանդեսներ: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Շարունակվել են աշխատանքները Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

Արտգործնախարարությունը եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի կառույցների հետ համատեղ, շարունակել են հետեւողական ջանքեր գործադրել՝ Հայաստանում եւ արտերկում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ ի կատարումն ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի եւ հանձնարարականների: 

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը՝ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ իր կողմից քննվող «Դ.Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի Համադաշնության» գործում՝ ՀՀ-ը որպես երրորդ շահագրգիռ կողմ ներգրավելու վերաբերյալ։

Ապրիլի 11-ին Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձեւը:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում՝ հրեաների, հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար:

Նոյեմբերի 30-ին Բոլիվիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի կողմից ընդունվել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը:

Մարտի 7-ին Միավորած ազգերի կազմակերպության ժնեւյան կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահել եւ ելույթ է ունեցել Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված՝ շուրջ վեց տասնյակ երկրների մասնակցությամբ բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվել էր 2013 թ. Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ