News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ հունվարի 26-ին, արտաքին գործերի նախարարության մատո բողոքի ակցիա անցկացրին՝ նախարարից պահանջելով անցնել ակտիվ գործողությունների միջազգային հանրության շրջանում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող արկածախնդիր գործունեությունը կանխելու համար:

«Պարոն նախարար, 2015թ.-սկզբից Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները Տավուշի եւ Արցախի ողջ երկայնքով, ինչի հետեւանքով այս տարի զոհվել են տասնյակից ավելի զինծառայողներ: Մենք այդպես էլ ականատես չեղանք, որ ԱԳՆ-ն հրավիրի ԵԱՀԿ ներկայացուցիչներին, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններին՝ նրանց հետ քննարկելու իրավիճակը: Հայաստանն այս պահին չհայտարարված պատերազմի մեջ է, իսկ արտաքին գործերի նախարարությունը կրկին աչքի է ընկնում իներտ, տեղ-տեղ չափից ավելի զգուշավոր գործողություններով»,- ԱԳ նախարարության մոտ Նալբանդյանին ուղղված նամակն ընթերցեց միության վարչության անդամ Ռոման Ծատինյանը:

Երիտասարդները ԱԳՆ շենքի մոտ էին տարել «Մի աղերսիր, այլ պահանջիր» գրությամբ պաստառ: Հավաքվածները նախարարության մոտից երթով շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ նույնպես նամակ հանձնեցին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել եւ կանխել Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ