News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը որոշել է Նելսոն Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով) եւ նշանակել պատիժ 300 հազար դրամ տուգանք, ինչպես նաեւ մեղավոր ճանաչել ՔՕ-ի 310 հոդվածով՝ նշանակելով պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 4 տարի ժամկետով զրկելը: Նելսոն Ոսկանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը նրա նկատմամբ կիրատել է համաներում եւ ազատել պատիժը կրելուց:

Այսպիսով, հանցանքների համակցությամբ՝  ՔՕ-ի 308-ի 1-ին մասով (երկրորդ դրվագով) և ՔՕ-ի 310-րդ հոդվածով նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ որոշվել է վերջնական պատիժ նշանակել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը 4 տարի ժամկետով և տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա.հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ՝իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝համայնքի օրինական շահերին պատճառելով էական ՝729.000 ՀՀ դրամ վնաս: Նախկին քաղաքապետի դեմ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, չի փոխվել: Գործի դատավարությունը անցկացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ