News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անցած 2014 թվականին հայ-վրացական հարաբերությունները զարգացել եւ ամրապնդվել են` նկատելի առաջընթաց արձանագրելով մի շարք ոլորտներում: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Տեղի են ունեցել տարբեր մակարդակների ավելի քան երկու տասնյակ փոխայցելություններ: Փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան է  ժամանել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, իսկ հունիսի 18-19-ը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստանում է գտնվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

Օգոստոսի 21-22-ը կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, իսկ դեկտեմբերի 11-12-ը Վրաստան է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Վրացական կողմից տեղի են ունեցել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի եւ ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի այցերը: Հունիսի 11-12-ը Երեւանում կայացել են ՀՀ ԱԳՆ-ի եւ Վրաստանի ԱԳՆ-ի միջեւ քաղաքական խորհրդակցությունները:

Դեկտեմբերին Բազելում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ