News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցած տարի՝ 2014թ. Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ տեղաշարժ չի եղել: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Տարվա ընթացքում միջազգային հանրությունը տարբեր առիթներով վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանն իր աջակցությունը:

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելության ընթացքում Նալբանդյանը կարճատեւ  զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, որին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանին, Նախագահ Սերժ Սարգսյանը, նշեց, որ թեեւ Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը վերջինիս հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման չի դիտարկում, բայց հաշվի առնելով Թուրքիայի կողմից հարաբերությունների հաստատման համար նախապայմանների առաջ քաշումը, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականության ահագնացումը, հայտարարեց, որ պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ