News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքագետ Արտակ Շաքարյանի՝ կարծիքով Թուրքիայի ղեկավարության կողմից սխալ որոշում էր ապրիլի 24-ին Դարդանելի հաղթանակի 100-ամյակը նշելը, սակայն թուրքագետի համար դա անակնկալ չէր։

«Ես զարմացած եմ, որ հասարակությունը զարմացել է, քանի որ ես մի երկու տարի է՝ ասում եմ, որ Թուրքիան վաղուց էր պլանավորել, արդեն 2013-ի մարտին, որ այս տարվա ապրիլի 24-ը նշելու է որպես Դարդանելի հաղթանակի օր։ Սա սխալ որոշում էր, որովհետեւ դա իրենք հիմնականում նշում են մարտի կեսերին, բայց անակնկալ չէր»,- այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողներին ասաց Շաքարյանը։

Թուրքագետը հետաքրքիր դիվանագիտական քայլ համարեց ի թիվս 102 երկրների նաեւ Հայաստանի նախագահին հրավեր ուղարկելը։

«Իրականում եթե չուղարկվեր հրավեր, կասեինք՝ 102 երկրներին ուղարկվեց, մեզ չուղարկվեց, բայց այս քայլը հետաքրքիր դիվանագիտական քայլ էր, որով փորձում են  հարակից աղմուկ ստեղծել, այսինքն՝ ապրիլի 24-ին հայերի ստեղծած աղմուկին զուգահեռ բարձրացնում են այլ աղմուկներ՝ օրինակ, Դարդանելի հաղթանակըի տոնելը եւ ապրիլի 23-ի խաղաղության վեհաժողովը, նաեւ Ռասել Քրոուի մասնակցությամբ այդ խեղաթյուրված ֆիլմի մուտքը ամերիկյան շուկա»,-ասաց նա՝ նշելով, որ այդ միջոցառումներն ուղղված են մեր բարձրացրած աղմուկը խլացնելուն։

Թուրքագետը հույս հայտնեց, որ մեր միջոցառումները չեն սահմանափակվի միայն ապրիլի 24-ով, այլ ամբողջ տարվա ընթացքում կլինեն։

«Պետք է նշել Վանի հերոսամարտի հարյուրամյա տարեդարձը մայիսի 3-ին, նաեւ այլ հերոսամարտեր, ինչը կօգնի մեր միջից դուրս հանել զոհի կերպարը»,-ասաց նա՝ նշելով, որ այդ կերպարը խորհրդային իշխանության տարիներին է ստեղծվել։

Թուրքագետը վստահություն հայտնեց, որ այս տարի մեր հասարակության մոտ  հոգեբանական անցում է լինելու՝ ճանաչումից դեպի պահանջատիրության, եւ զոհի կերպարից անցում դեպի դիմադրության։

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015թ. ապրիլի 24-ը հայտարարել է Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի օր: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը նա հայտնել էր, որ այդ օրը միջոցառումներին մասնակցելու նպատակով  կհրավիրեն աշխարի մի շարք առաջնորդների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ