News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ընթացքում Հայաստանը շարունակել է ակտիվորեն մասնակցել Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Դեկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում ընդունվել է միջազգային հարաբերությունների օրակարգային հարցերին նվիրված հայտարարություն, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ. «ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

Հայաստանը մասնակցել է նաեւ ապրիլին, հունիսին եւ դեկտեմբերին կայացած արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհուրդների ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերին: Ապրիլին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընդունվել է Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա ծայրահեղականների հարձակումը դատապարտող հայտարարություն:

Ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ:

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում անցկացված զորավարժությունների։

Հուլիսին Երեւանում կայացել է «ՄԱԿ սկզբունքների եւ չափանիշների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղապահ ներուժի ինտեգրումը խաղաղապահ գործողությունների համընդհանուր համակարգ» խորագրով ՀԱՊԿ ռազմավարական քաղաքական համաժողովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անցյալ տարվա փետրվարին, ապրիլին, հունիսին, հոկտեմբերին եւ նոյեմբերին այցելել է Հայաստան, հանդիպումներ ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ