News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին  հաղադուլ է հայտարարել հունվարի 22-ից, ժամը 17.40-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին  գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ առանձին խցում՝ բժիշկների հսկսղության տակ: Հացադուլ հայտարարելու պատճառը քրեական գործից ունեցած բողոքն է:

Ավելի վաղ, վկայակոչելով մեր աղբյուրներին, NEWS.am-ը հայտնել էր, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին հացադուլ է հայտարարել:Հացադուլ հայտարարելու պատճառը դատավճիռն է, որը Մարտիաշվիլին համարում է անարդարացի: Իր այս քայլով նա ցանկանում է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել իր գործի եւ կայացված դատավճռի վրա:

Հիշեցնենք, որ Առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ,իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել,տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:

Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ,Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու եւ այն Ուկրաինա ,այնուհետեւ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ,այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել եւ գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

2013թ. դեկտեմբերին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրեւ թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց եւ կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:

2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ