News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում շարունակել է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը: Հայաստանն իր ակտիվ եւ գործնական մասնակցությունն է ունեցել ԱՊՀ կառույցում ծավալվող գործընթացներում: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Տարվա ընթացքում նախապատրաստվել եւ ստորագրվել են տնտեսական, ռազմական, քաղաքական, հումանիտար, սոցիալական եւ այլ ոլորտների վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաեւ համապատասխան ծրագրեր` միտված նշյալ ոլորտների շրջանակներում ընդունված որոշումների իրականացմանը:

Կայացել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը (հոկտեմբերի 10-ին Մինսկում), ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ՝ ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը (մայիսի 30-ին Մինսկում եւ նոյեմբերի 21-ին Աշխաբադում), ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 2 նիստ (ապրիլի 4-ին Մոսկվայում եւ հոկտեմբերի 9-ին Մինսկում):

Հումանիտար համագործակցությունը, ինչպես եւ նախորդ տարիներին, շարունակել է պահպանել իր առաջնային կարեւորությունը համագործակցության շրջանակներում: Տարվա ընթացքում կայացած նիստերին հավանության են արժանացել հումանիտար բնագավառում 2015-2016թթ. ԱՊՀ շրջանակներում իրականացվելիք համագործակցության ծրագիրն ու մինչեւ 2020թ. զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017թթ. միջոցառումների ծրագիրը։ Հայաստանի համար նշանակալից է եղել Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին գրավոր ժառանգության պահպանման եւ վերականգնման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին որոշման ընդունումը:

Ընթացիկ տարում կայացած նիստերի օրակարգերում ներառված առաջնային հարցերից են եղել նաեւ ԱՊՀ մասնակից երկրների արտաքին սահմանների պահպանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության, իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցության վերաբերյալ փաստաթղթերը։ Քննարկվել եւ ընդունվել է ապօրինի միգրացիայի դեմ հակազդեցության բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների 2015-2019թթ. համագործակցության ծրագիրը։

Քայլեր են ձեռնարկվել տնտեսական բնագավառում ազատ առեւտրի գոտու լիակատար ձեւավորումն ապահովելու ուղղությամբ:

Տարվա ընթացքում Հայաստանում անցկացվել է ԱՊՀ ճյուղային մարմինների 12 միջոցառում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ