Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 25-ին, ժամը 12.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վահագն Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. փետրվարի 2-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: