News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մաստակ ծամող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին հայտնվել է պաշտոնական միջոցառման կադրում: Ամերիկացի առաջնորդը Անկախության օրվա առթիվ Հնդկաստանում անցկացվող զորահանդեսի ժամանակ չի կարողացել հրաժարվել մաստակից:

Զորահանդեսի ժամանակ Օբաման նստած է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողքին: Զրույցի ընթացքում Օբաման բերանից հանել է մաստակը, այնուհետեւ կրկին այն հետ դրել եւ սկսել ծամել: Ամերիկացի առաջնորդի կողքին այդ պահին նստած է եղել նրա կինը՝ Միշել Օբաման, նշում է NDTV-ն:

Ամերիկացի լրագրողները ենթադրում են, որ Օբաման հատուկ մաստակ է ամել, որն օգնում է հաղթահարել նիկոտինային կախվածությունը: Անցած տարվա նոյեմբերին Washington Post-ը հաղորդել էր, որ ամերիկյան առաջնորդի համար մաստակը զվարճանք չէ, այլ անհրաժեշտություն:

Սակայն «Թվիթերի» օգտատերերը այդքան էլ բարյացակամ են առողջ ապրելակերպ վարելու նախագահի փորձերի նկատմամբ: Օգտատերերը ամերիկացի նախագահին անվանել են կոշտ եւ ոչ պրոֆեսիոնալ: Իսկ հնդկացիներին հատկապես վրդովեցրել է այն փաստը, որ Օբաման մաստակ է ծամել Հնդկաստանի ազգային հիմնի կատարման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ