News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքներով քաղաքացիների 4-8 տոկոսը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով Թուրքիայում երկու շաբաթ առաջ անցկացված հարցման արդյունքներին։

«Հարցվածների մի փոքր տոկոսը՝ 4-8 տոկոսը,  պահանջել է, որ Էրդողանը ճանաչի Ցեղասպանությունը։Մի փոքր խորանալով հասկանում ես, որ նրանք  քրդական կուսակցությանը ձայն տվողներն են, կամ ավելի ձախ հայացքներ ունեցողները։ Դակայն դա էական չէ, այլ էական է այն, որ 30 տոկոսից ավելին աջակցել են Էրդողանի այն որոշմանը, որ պետք է ցավ հայտնել 1915թ. զոհված հայերի, թուրքերի եւ Օսմանյան կայսրության այլ բնակիչների հիշատակին՝  առանց ցեղասպանություն բառն օգտագործելու եւ առանց թիրախավորված ներողություն խնդրելու»,-ասաց նա։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում առաջիկայում խորհրդարանական  ընտրություններ են, որտեղ Էրդողանն ամեն ինչ անելու է հաղթելու համար, եւ ընդառաջ կգնա հարցման արդյունքներին եւ հասարակության համար ընդունելի ուղերձ կկարդա։

Թուրքագետը նաեւ նշեց, որ կշարունակվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Դավութօղլուի հայտարությունը ընդհանուր ցավի վերաբերյալ եւ այս տարի եւս ցեղասպանություն բառը չի  հնչի։

Թուրքագետը նաեւ քննադատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ մինչեւ հիմա դեռ հայտնի չէ, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում 100-ամյակի կապակցությամբ։

 «Մենք ավելի շատ գիտենք, թե Թուրքիայում ինչ  միջոցառումներ են արվելու, քան Հայաստանում։ Հանձնաժողովը խոստացել էր հունվարի հրապարակել միջոցառումների ցանկը, սակայն դեռ ոչինչ չի հայտնել»,-ասաց Արտակ Շաքարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ