News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2014թ. քայլեր է ձեռնարկել ԱՊՀ մի շարք երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Մայիսի 30-ին Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի շրջանակներում կայացել է ՀՀ եւ ԲՀ վարչապետերի հանդիպումը:

Ապրիլի 21-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բելառուս: Տեղի են ունեցել հանդիպումներ ԲՀ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ԲՀ ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Այցի շրջանակներում ստորագրվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ 2014-2015 թթ. խորդատվությունների ծրագիրը:

Տարբեր մակարդակներում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ քաղաքական երկխոսությանը, առեւտրատնտեսական փոխգործակցությանը, հումանիտար ոլորտում հարաբերությունների խորացմանը, ինչպես նաեւ ՀՀ եւ ԲՀ մարզերի միջեւ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 15-20-ը Հայաստանում անցկացվել են Բելառուսի մշակույթի օրերը, որոնց շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2014-2017թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը:

Զարգացում է ապրել միջխորհրդարանական համագործակցությունը: Սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջեւ միջխորհրդարանական համագործակցության Հանձնաժողովի 8-րդ նիստը:

Ընթացիկ տարում քայլեր են ձեռնարկվել Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացումն ապահովելու ուղղությամբ: Հունիսի 7-ին Ուկրաինայի նորընտիր Նախագահ Պ.Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Հայ-ղազախական հարաբերությունները շարունակել են բնականոն զարգացում ապրել: Մայիսի 29-ին Աստանայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Հայ-ղազախական մշակութային հարաբերությունների զարգացման եւ խորացման համար կարեւոր էր հոկտեմբերի 7-9-ը ՂՀ մշակույթի նախարար Ա.Մուխամեդիուլիի այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվել է  Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Ղազախստանի Հանրապետության մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ 2015-2017թթ. համագործակցության ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ