News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին տեղյակ է պահում սահմանին Ադրբեջանի սադրանքների մասին, հունվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմը մշտապես ՀԱՊԿ-ին տեղեկացնում է սադրանքների մասին, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը եւ սպառնալիք ներկայացնել: Իր կողմից ՀԱՊԿ-ը եւս հաճախ գնահատական է տալիս իրավիճակին: Նախարարը նշել է, որ այս տարի տեղի ունեցած առաջին սադրանքի մասին եւս, որը տեղի էր ունեցել հունվարի 3-ին, կազմակերպությունը տեղեկացվել էր:

Կազմակերպությունն իր դիրքորոշումը արտահայտել է հայտարարությամբ, այդ թվում՝ անցյալ տարվա դեկտեմբերի  վերջին գագաթաժողովին: Սակայն պահանջել ՀԱՊԿ-ի արձագանքը ադրբեջանական ամենօրյա խախտումների վերաբերյալ, կնշանակի վարկաբեկել կազմակերպության կարծիքը:

Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է իրական գնահատել իրավիճակը եւ գործողությունները: Այդ կապակցությամբ Նալբանդյանը նշել է  բանակցությունների առաջընթացի համար պայմանները պահպանելու անհրաժեշտությունը: «Պատահական չէ, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, նախկինում նաեւ՝ Ռուսաստանը,  գագաթաժողովներ են կազմակերպել, որոնց ընթացքում ամեն ինչ մանրամասն քննարկվել է», - նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու մասին: «Սակայն Ալիեւը կարճ հիշողություն ունի. Բաքու վերադառնալուն պես նա մոռանում է իր ասածը», - նշել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ