News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին` Հայաստանի ոստիկանության կողմից հայտնաբերելու եւ այնուհետեւ ռուս սահմանապահին հանձնելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով` Պերմյակովին հայտնաբերել են հենց ռուս սահմանապահները:

«Պետք չէ թյուր կարծիք կազմել, որ ոստիկանությունը լավ չի աշխատել: Մենք համագործակցել ենք ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ: Այդ օրը դեպքից անմիջապես հետո մենք բազմաթիվ նմանատիպ ահազանգեր ենք ստացել, թե որտեղ կարող է լինել Պերմյակովը: Ահազանգեր կային եւ Արագածոտնի, եւ Արմավիրի մարզերից, եւ Երեւանից: Մենք բոլոր ահազանգերի հետեւից գնացել ենք: Այդպիսի մի ահազանգ էլ եղել էր հայ-թուրքական սահմանից: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել էինք տարածքը»,- ասաց Հունան Պողոսյանը` ավելացնելով, որ հայկական կողմի համար գերխնդիր չի եղել, թե ով կբռնի ռուս զինծառայողին:

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ Պերմյակովին հայտնաբերելուց երկու ժամ առաջ իրենք արդեն տեղեկություն ունեին, թե ամենայն հավանականությամբ, որտեղ է գտնվում Պերմյակովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել էր  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ