News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանություններն իրենց երկիրը տարել են փակուղի եւ այժմ հիստերիայով փորձում են դուրս պրծնել: Այս մասին հունվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նախարարի՝ ինչքան Ադրբեջանում ավելանում են հետապնդումները եւ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները, ինչն ուղեկցվում է միջազգային հանրության կողմից դատապարտմամբ, այնքան այդ երկրի իշխանությունները փորձում են ուշադրությունը շեղել այդ հարցերից եւ սրել իրավիճակը սահմանին:

«Փորձերը շարունակվում են, չնայած որ Ադրբեջանի կորուստներն ավելի շատ են: Սակայն Ադրբեջանի իշխանությունների համար, ամենայն հավանականությամբ, մարդկանց զոհվելը հատուկ նշանակություն չունի: Իշխանությունները ողջ մարդկանց ընկալում են որպես համակարգչային խաղի վիրտուալ զինվորիկներ՝ նրանց մահվան ուղարկելով», - նշել է Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա՝  ասվածը չի նշանակում, որ պետք է դադարեցնել ջանքերը:  «Սակայն գնալով ավելի շատ հարցեր են ծագում Ադրբեջանի իշխանությունների ադեկվատության եւ իրավիճակն ադեկվատ գնահատելու նրանց ունակության վերաբերյալ», - նշել է նախարարը՝ մեջբերելով Իլհամ Ալիեւի վերջերս արված հայտարարությունը Ադրբեջանում մամուլի ազատության  եւ բնակչության 90%-ի կողմից իր անձի աջակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ