News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ ինտերնետի եւ բջջային կապի ծառայությունների մատուցման մի շարք մրցույթներում հաղթելու մասին։ Վերջին ամիսների ընթացքում Beeline-ի ծառայություններն ընտրել են այնպիսի խոշոր կազմակերպություններ եւ կառույցներ, ինչպիսին են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՀՀ Վերահսկիչ պալատը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ Սահմանադրական դատարանը,  Հայաէրոնավիգացիա ՓԲԸ , Շտապօգնություն ՓԲԸ եւ այլն։

«Beeline–ը խոշոր բիզնեսի վստահությունը ձեռք է բերում իր գործընկերների հանդեպ պատասխանատու մոտեցմամբ, ինչպես նաեւ ցանցի տեխնոլոգիական արդիականացմամբ։ Հեռահաղորդակցության շուկայում օրեցօր ավելանում է  որակյալ կապի ծառայությունների պահանջը: Կապի որակի, ցանցի հուսալիության եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացման շարունակական բարելավումների շնորհիվ՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Beeline-ը մշտապես արժանանում է խոշոր բիզնեսի վստահությանը: Այս ամենն եւս մեկ անգամ հաստատում է այն, որ մեր ծառայությունները ոչ միայն պարզ են եւ հարմար, այլեւ ձեռնտու»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք նաեւ, որ Beeline բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը 2014թ. 3-րդ եռամսյակում գերազանցել է 800 հազարը, իսկ ֆիքսված կապի լայնաշերտ ինտերնետինը՝ 150 հազարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ