News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցած՝ 2014 թվականի ընթացքում քայլեր են ձեռնարկվել Մերձավոր Արեւելքի երկրների հետ ավանդական բարեկամական հարաբերությունների պահպանման եւ զարգացման ուղղությամբ:

Հոկտեմբերի 29-30-ը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հրավերով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:

Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալա երկորդի, նաեւ՝ ՀՀԹ խորհրդարանի նախագահի, Սենատի նախագահի, վարչապետի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում ստորագրվել է երկկողմ համագործակցությունը խթանող տասնմեկ իրավական փաստաթուղթ:

Նոյեմբերի 30-ին Դակարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբի հետ։ Հունիսի 2-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության եւ Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպել է հայ–եգիպտական բիզնես ֆորում: Կողմերի միջեւ ստորագրվել է հուշագիր համագործակցության մասին:

Սփյուռքի նախարարության հետ համատեղ հետեւողական աշխատանքներ են իրականացվել սիրիահայության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Ծայրահեղականների կողմից մարտի 21-ին Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումից հետո մարտի 25-ին Սիրիա է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունը: ՀՀ պատվիրակությունը Դամասկոսում հանդիպում է ունեցել ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Աշխատանքներ են ձեռնարկվել Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու, Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակը միջազգային ատյաններում պատշաճ ներկայացնելու եւ համապատասպան արձագանք ապահովելու ուղղությամբ:

Միջազգային ատյաններում Հայաստանը հետեւողականորեն բարձրացրել է Իրաքի հյուսիսում, ընդհանրապես Մերձվոր Արեւելքում ծայրահեղականների բռնությունների հետեւանքով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը վերջ դնելու նպատակով միավորվելու կարեւորությունը։

Բնականոն կերպով շարունակվել է քաղաքական երկխոսությունը Լիբանանի հետ։

Շարունակվել է Իրաքի հետ համագործակցության վերջին տարիներին ձեւավորված դրական դինամիկան: Փետրվարի 16-17-ը Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարիի հրավերով տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Իրաք, որի շրջանակներում հանդիպումներ են կայացել Իրաքի Հանրապետության փոխնախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ:

Հայաստանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով Հյուսիսային Իրաքի Սինջարի տեղահանված բնակչությանը մարդասիրական օժանդակություն է տրամադրել։

Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը ԱՄԷ: Հունվարի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի այցը ԱՄԷ քաղաքական խորհրդակցություններ անցկացելու նպատակով:

Հունիսի 3-ին Հայաստան է այցելել ԱՄԷ Աբու Դաբիի Էմիրության առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի եւ փոխվարչապետ հետ:

Սեպտեմբերի 17-20-ը կայացել է Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթյան բարեկամական խմբի այցը Հայաստան: Պատգամավորները հանդիպումներ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխարտգործնախարարի հետ:

Հունիսի 18-20-ը Հայաստանի եւ Իսրայելի ԱԳ նախարարությունների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Երեւան է այցելել ԱԳՆ գլխավոր տնօրեն Աննա Ազարիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հուլիսի 8-10-ը Իսրայելում անց են կացվել Հայաստանի մշակույթի օրերը:

Հունիսին եւ նոյմեբերին Իսրայել են այցելել ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախախարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ