News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել. թուրքական պետության իշխանությունները առիթը բաց չեն թողնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ բացասական վերաբերմունքը դրսեւորելու համար: Այս մասին հունվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մասին հարցին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Դավութօղլուն կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասում էին 2015 թվականին որ հայտարարություն անեն Դինքի վերաբերյալ: Ինչու՞ այդ ահավոր սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ, վեցերորդ հինգերորդ չորրորդ երրորդ, երկրորդ տարելիցների կապակցությամբ որեւէ հայտարարություն չեղավ:  Ինչպե՞ս կարելի է դա բացատրել։ Եվ հետո ութը տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին: Հիմա իբր հարգալից վերաբերմունքի մասին են խոսում եւ նույն ժամանակ իրենց աջակցությունն են հայտնում տխրահռչակ Փերինչեքին, որը հենց Դինքի սպանության կապակցությամբ ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտող, այլ նաեւ ատելությամբ լի հայտարարություններ էր անում հայ ժողովրդի նկատմամբ»:

Նալբանդյանի խոսքով՝ թե Թուրքիայի հին, թե նոր վարչապետների հայտարարություններում որեւէ նոր բան չկա: «Թուրքական իշխանությունները առնվազն վերջին հինգ-վեց տարիների ընթացքում մեծ հնարավորություն ունեին օգտագործելու այն պատմական առիթը, որը առկա էր՝ վավերացնելու հենց Դավութօղլուի կողմից ստորագրված արձանագրությունները եւ կյանքի կոչելու ժողովուրդների միջեւ հածտեցման գործընթացը: Ավաղ, իրենց տաբուներից, իրենց ներքին տաբուներից չկարողանալով ձերբազատվել, թուրքական իշխանությունները շարունակեցին առիթը բաց չթողնել՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը եւ հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ մեղմ ասած ոչ բարեկամական հայտարարություններ եւ գործողություններ անել, որը էլ ավելի խորացրեց անվստահությունը»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարն ու հավելել. «Մի առիթով ես Դավութօղլուին խորհուրդ էի տվել, որ փիլիսոփայությունից պետք է անցնել կոնկրետ, իրատեսական քայլերի։ Մի խոսքով. սայլը թոզ փչելով սառաջ չես շարժի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ