News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի եւ դրանց տրվող պատասխանների հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ: «Թեժ գծերով» բարձրացված հարցերից պատասխանվել եւ լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռեւս կատարման ընթացքում է:

Հայոց բանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կապահովվի տոնական ձեւավորում, կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Զեկուցվել է նաեւ, որ օրվա խորհրդին համահունչ՝ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական եւ մշակութային հաստատություններում:

Տպել
Ամենաշատ