News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014 թ. ադրբեջանական իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնել: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարի խոսքով՝ Ադրբեջանը ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության այս կտրուկ աճը դարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների եւ սադրանքների գագաթնակետ։ Նման քայլերով Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսեւորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ։

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, եւ խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության եւ անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաեւ 2015 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին, նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել է, որ 2015 թ. Արցախի համար լինելու է նոր ձեռքբերումների տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ