News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները դեռ որեւէ մեկին չեն դիմել տուժողի իրավահաջորդ ճանաչվելու հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետան:

Նա նշեց, որ իրենց հայտնել են, որ յուրաքանչյուր զոհվածի համար լինի մեկ իրավահաջորդ, նախնական որոշել են, որ որպես տուժողի իրավահաջորդ կլինեն Արմեն Ավետիսյանի երկու քույրերը, Հասմիկ Ավետիսյանի երեք քույրերը, ինչպես նաեւ տան հարսի՝ Արաքսյա Պողոսյանի հայրն ու մայրը: Ջուլիետան ասաց, որ տուժողի իրավահաջորդ ճանաչվելու հարցով իրենք որեւէ տեղ չեն դիմել, ոչ էլ իրենց է որեւէ մեկը դիմել: «Մենք շատ կուզեինք իրավաբան ունենայինք, մենք մեզ կորցնում ենք, չենք կարողանում սթափ ուղեղով խոսել, իրավաբան ենք ուզում, որ մեր հարցերը, մեր իրավունքները լրիվ վերականգնեն, մենք արդեն կզգանք, որ մենք լրիվ անտեսված մարդիկ ենք»,-ասաց Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ հավելելով, որ գնալով ցավը ավելի է ծանրանում, իրենք ոչինչ չեն կարողանում անել եւ պետք է մեկը, ով կկարողանա իրենց բացատրել, թե որը որից հետո է:

Բացի իրավաբանական օգնությունից՝ Ավետիսյանների հարաղատները հոգեբանական օգնության կարիք ունեն: Նրանց դեպքից հետո այցելել է հոգեբան, բայց միայն իրեն են այցելել, Հասմիկ Ավետիսյանի մյուս երկու քույրերը տանը չեն եղել, այժմ նորից հոգեբանի հետ հանդիպման կարիք կա: «Մենք ամեն ինչի կարիք ունենք, այսօրվա դրությամբ մենք մեր ցավով ենք սգացել, մարդիկ մտածել են, թե մենք չենք գիտակցել, բայց հասկացել ենք, որ մեզ ծաղրում են, եւ զոհերի մասով տեղում դոփում են, ոչ մի բան չկա, եւ մեզ ծաղրում ենք: Մենք ոչ մի տեղ չգիտենք, չենք էլ դիմել, չենք էլ կարող, մեր ցավը խորն է»,-ասաց Ջուլիետան: Նա նշեց, որ դեպքից հետո իրենք շատ-շատ են վախենում, անվտանգության ապահովման անհրաժեշտություն ունեն, այս հարցով եւս նրանք չգիտեն ում դիմել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ