Այրվող Mercedes-ը մարման մարման աշխատանքների ժամանակ սպրդել է հրշեջներից, հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նորվեգիայում: Գյուղական ճանապարհներից մեկի վրա բռնկվել է Mercedes մակնիշի ավտոմեքենա, եւ հրշեջները շտապել են այն մարել: Սակայն երբ հրշեջները սկսել են հրդեհի մարման աշխատանքները, մեքենան շարժվել է, հայտնում է Gazeta:
Հրշեջները շուտով բռնել են այրվող ավտոմեքենային եւ ավարտել աշխատանքը: