International Business Machines (IBM) ընկերությունը կրճատում է աշխատակիցների 26%-ին, հայտնում է SkyNews-ը:
Ներկայումս ընկերությունում աշխատում են 430 հազար մարդ: Նրանցից 111,8 հազարը մոտակա ամիսներին կլքեն իրենց աշխատանքը: Gazeta-ն հայտնում է, որ աշխատանքային պայմանագրերի լուշծարման մասին աշխատակիցները դեռեւս ոչ մի տեղեկություն չի ստացվել:
IBM-ում նախորդ զանգվածային կրճատումը գրանցվել է ավելի քան 20 տարի առաջ՝ 1993թ.: Այդ ժամանակ առնվազն 60 հազար մարդ էր ազատվել աշխատանքից: