News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատմության մեջ առաջին անգամ Փարիզյան քաղաքապետարանի շենքի ներսի բակը հասանելի է դարձել հասարակության լայն շրջաններին: Բոլոր ցանկացողները հանգստյան եւ տոն օրերին կարող են այցելել1394 ք մակերեսով զբաղեցնող գեղատեսիլ տարածքը:

Անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել նախկինում միայն պաշտոնյաների եւ աշխատակիցների երեխաների համար հասանելի մայրաքաղաքային քաղաքապետարանի ներսի հատվածում գտնվող բակի բացումը: Բացմանը ներկա է գտնվել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, հայտնում է Euromag-ը:

Բակում վեր է խոյանում հայտնի առեւտրական Էթիեն Մարսելի մեծ արձանը: Այն այդտեղ է հաստատվել 1988թ. հուլիսի 14-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ