News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ տոնային լեզուները ձեւավորվել են խոնավ  եւ տաք կլիմայի ազդեցությամբ:

Վերլուծության են ենթարկվել աշխարհի տարբեր ժողովուրդների 3700 լեզուներ, որոնցից 629-ը համարվում են տոնային: Նման լեզուներում տարբեր հնչյուններն ու բառերը արտասանվում են տարբեր տոնայնությամբ, առոգանությամբ եւ ձայնի բարձրությամբ: Բառերի հնչողության այդ բոլոր ներբերանգները  ուղղակիորեն ազդում են դրանց իմաստի վրա: Տոնային լեզուներից թվին են դասվում, օրինակ, չինարենը կամ վիետնամերենը հայտնում է Gazeta-ն:

Մասնագետները նշում են, որ բոլոր տոնային լեզուները տարածված են տաք եւ խոնավ կլիմա ունեցող տարածաշրջաններում (Աֆրիկա, Հարավ-արեւելյան Ասիա, Ամազոն, Նոր Գվինեա), ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի որոշ շրջաններում: Գիտնականների կարծիքով, սառը եւ չոր կլիման նվազեցնում է ձայնալարերի ճկունությունը եւ խոչընդոտում տոնային լեզուների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ