News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանում իշխող կոալիցիա է ստեղծվել. ձախ ՍԻՐԻԶԱ-ն եւ աջակենտրոն «Անկախ հույներ» կուսակցությունը պայմանավորվել են կոալիցիա ձեւավորելու մասին, հայտնում է The Guardian-ը:

Ըստ «Անկախ հույների» առաջնորդ պանոս Կամենոսի՝ նոր կառավարությունում իր կուսակցությանը մի շարք նախարարություններ են խոստացել: Հունվարի 26-ի երկրորդ կեսին Ալեքսիս Ցիպրասը կայցելի Հունաստանի նախագահին, կերդվի եւ կհայտարարի կառավարության կազմը, փոխանցում է Lenta-ն:

Կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ՍԻՐԻԶԱ-ն ստացել է խորհրդարանում 149 տեղ՝ չհավաքելով ընդամենը 2 մանդատ ինքնուրույն կառավարություն ձեւավորելու համար: «Անկախ հույներն» ստացել են 13 տեղ:  «Նոր ժողովրդավարությունը» ջախջախիչ պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 76 պատգամավորական տեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ