News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Յոթանասուն տարի առաջ այս օրը դաշնակից ուժերն ազատագրեցին Աուշվից-Բիրկենաուն՝ գերմանական նացիստական համակենտրոնացման եւ մահվան ճամբարը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում՝ Հոլոքոստի զոհերի միջազգային օրվա առթիվ:

ՈՒղերձում նաեւ ասվում է.

«Ավելի քան մեկ միլիոն բանտարկյալներ, հիմնականում՝ հրեաներ, դաժանորեն եւ համակարգային կերպով սպանվեցին այդ վայրում, որտեղ նացիստները կյանքի կոչեցին «արդյունաբերականացված սպանդի» հրեշավոր գաղափարը:

Այլ զոհերի շարքում էին նաեւ հրեական ծագում չունեցող լեհաստանցիներ, քաղբանտարկյալներ, խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, միասեռականներ, հաշմանդամներ եւ Եհովայի վկաներ:

Պատմության մեջ նախադեպը չունեցող այս զանգվածային սպանդի դրդապատճառը նացիստների այլասերված ռասիստական գաղափարախոսությունն էր. նրանք ձգտում էին հայտնաբերել եւ սպանել առանց բացառության բոլոր հրեաներին եւ բոլոր այն մարդկանց, որոնց համարում էին ցածր ռասայի ներկայացուցիչներ:

Մարդկությունը միավորվեց՝ հաղթահարելու նացիստական սպառնալիքը: Այսօր մենք կրկին քննություն ենք հանձնում: Փոքրամասնություններն ամենուր հաճախ մոլեռանդության են բախվում: Վերելք են ապրում կրոնական հիմքով լարումները եւ անհանդուրժողականության այլ ձեւերը: Շարունակվում են հակասեմիտական հարձակումները, երբ հրեաներ են սպանվում լոկ այն պատճառով, որ հրեա են: Ամբողջ աշխարհում խոցելի հասարակությունները շարունակում են հողին հանձնել իրենց հանգուցյալներին՝ շարունակելով ապրել հետագա բռնությունների հանդեպ վախի պայմաններում:

ՄԱԿ-ի առաքելությունը ձեւավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի ողբերգության արդյունքում: Մենք հանձն ենք առել պաշտպանել խոցելի մարդկանց, խթանել մարդու հիմնարար իրավունքները եւ պահպանել յուրաքանչյուր մարդու ազատությունը, արժանապատվությունն ու արժեքը:

Անցած տասնամյակում «Հոլոքոստը եւ ՄԱԿ-ը» իրազեկման ծրագիրը համախմբել է սովորողների եւ մանկավարժների ողջ աշխարհում՝ օգնելու մեզ հասնել այս նպատակներին: Երախտապարտ ենք մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած մարդկանց. նրանք իրենց ներդրումն են ունեցել այս գործում, որին միայն վերջին տարում միացել է 42 երկիր:

Բռնությունն ու կանխակալությունը, որոնց ականտես ենք ամեն օր, անողոք հիշեցումներ են, թե որքան ճանապարհ պիտի դեռ անցնենք մարդու իրավունքների իրացման, ցեղասպանությունների կանխարգելման եւ մեր ընդհանուր մարդկության պաշտպանության գործում:

Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ ոչնչացնելու ատելության եւ անհանդուրժողականության խոր արմատները: Մարդիկ ամենուր պետք է միավորվեն՝ դադարեցնելու հակասությունների շրջափուլերը եւ կառուցելու համախմբված ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխարհ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ