News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Գառնի-Երեւան» ջրատարի վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 27-ին ժամը 09.00-ից մինչեւ հունվարի 28-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

- Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

- Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի,

- Նուբարաշեն վարչական շրջանի,

- Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի եւ հարակից տարածքների,

- Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ