News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարարության պասիվությունը ադրբեջանցիներին թույլ է տալիս խախտել հրադադարը։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով սահմանին վերջին օրերի լարվածության եւ ադրբեջանական դիվերսիոն գործողություններից հետո ԱԳՆ լռությանը։

«Նրա ծրագրավորված գործողությունների մեջ է՝ լինել պասիվ, կրավորական, չունենալ կամ չարտահայտել դիրքորոշում։ Այս պասիվությունը եւ կրավորականությունը լրացուցիչ բարդություն են ռազմական գործողությունների համար եւ նպաստում են սահմանին լարվածության ակտիվացմանը»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

Ազգագրագետի կարծիքով՝ Հայաստանը դիվանագիտություն առհասարակ չունի։ «Հայաստանը չունի ձեւակերպված դիվանագիտական ծրագիր։ Հայաստանի ԱԳՆ-ն իր բանաձեւած դիրքորոշումների մասին չի տեղեկացնում Հայաստանի ներքին լսարանին եւ արտաքին աշխարհին։ Հայաստանում դիվանագիտություն գոյություն չունի, կամ եթե գոյություն ունի, դա Հայաստանի արտգործնախարարի ռուսական կցորդ լինելու հանգամանքն է, որը Հայաստանի արտաքին քաղաքականության տապալումն է»,- նշեց նա։

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, չի կիսում ազգագրագետի կարծիքը եւ համոզված է, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս տարիների ընթացքում որեւէ սխալ քայլ չի կատարել։

«Քայլերի զգուշությունը երկչոտության տպավորություն է ստեղծում, բայց պետք է ասեմ, որ ներկա եւ նախկին արտգործնախարարները որեւէ սխալ այս տարիների ընթացքում թույլ չեն տվել»,- ասաց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ