News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր հասարակության եւ պետության անվտանգ զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Այս մասին նշված է «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորման շնորհավորական հայտարարությունում՝ Հայոց բանակի տոնի առթիվ, որը նշվում է հունվարի 28-ին:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր մենք մեկ անգամ եւս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին ովքեր զոհվեցին հանուն մեր ընդհանուր տան:

Ամանորի իր ուղերձում մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ասեց որ «Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգել եւ զարգանալ որպես հասարակություն եւ որպես պետություն»: Իսկ մեր հասարակության եւ պետության անվտանգ զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Հայոց բանակի զինվոր եղիր այն ամուր վահանը, որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում եւ վստահում ենք մեր «Վահանի» ամրությանը: Չէի ցանկանա երբեք որեւէ մեկին ասել հայրենասեր եղիր, չէ որ մենք պարզապես այդպիսին պետք է լինենք: Հայրենիքին, ժողովրդին ծառայելու գործում պարտավոր ենք չափազանց ձեւով հավասարակշռված ու չափավորված լինենք, լինենք նաեւ մարդասեր, Աստվածավախ ու Աստվածապաշտ: Սկսվել է 2015 թ. Սխալված չեմ լինի, որ ասեմ բավականին բուռն զարգացումներով: Դրան զուգահեռ զարգանում են նաեւ 2014թ. տարբեր իրադարձությունները եւ երեւույթները: Տարին սկսել ենք սահմանից տխուր լուրեր ստանալով: Բայց մի բան հստակ է, ես հավատում ու վստահում եմ մեր բանակին մեր անվտանգ եւ խաղաղ կյանքի երաշխավորին: Խնդրում եւ կոչ եմ անում այս օրերի երբ հակառակորդը միջազգային գերտերությունների աչքի առջեւ խախտում է մարդկային հարաբերությունների բոլոր նորմերը, հաշվի առնելով աշխրհաքաղաքական այսօրվա իրավիճակը, երբ միշտ չէ, որ պատմության հասարակական-քաղաքական նույնիսկ աշխարհաքաղաքական զարգացումները ընթանում են իրենց բնական հունով, բնության օրենքներով, այլ մարդկային հավաքական կամքի ուժի, նույնիսկ սովորական տրամաբանությանը հակառակ: Պատմության մեջ լինում է այն ինչ լինում է, եւ ոչ թե այն ինչ պետք է լինի բնության եւ հասարակական օրենքներով, բնական ընթացքով, սատար կանգնենք մեր բանակին:

Բանակաշինությամբ զբաղվող մեր հայրենակիցներ, մեր սիրելի քաջ զինվոր, մենք ձեր կողքին ենք ու ամենինչով ապավինելու ենք Ձեզ: Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, բանակաշինության սուրբ գործում, միասնական ու միակամ լինենք, որ աշխարհի հզորները ու վտանգավոր հարեւանները «հաշվի» նստեն մեր հետ: Մենք այն սերունդն ենք, որին վիճակված է աշխարհին ապացուցելու, որ հարկավոր է ճանանչել, դատապարտել եւ հատուցել Հայոց ցեղասպանությունը , որ աշխարհում ալեւս նման ողբերգություններ չլինեն: Հայաստանը դժբախտ երկիր չէ եւ մենք միասնաբար թույլ չենք տա ինչ որ մարդկանց եւ երկրների, որ մեր ընդհանուր տունը` Հայաստանը դժբախտ երկրի վերածեն: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալ, վստահել, սատարել ու թիկունք կանգնելն է, մանավանդ սրընթաց փոփոխվող այսօրվա մոլորակում: Սիրենք մեր բանակը մեր յուրաքանչյուրիս գերագույն արժեքը: Մենք հպարտ ու հզոր ենք մեր բանակով, նրա որակական առաջընթացով, թող այս տարի մեր բանակի համար լինի «Մարտական կարողությունների զարգացման տարի»: Ինչպես իր խոսքում ասել է մեր հարգարժան նախարար Ս.Օհանյանը:

Շնորհավորում ենք մեր բանակին, ուժ եւ կորով մեր զինված ուժերին, օպերատիվ արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխությունների: Հանգիստ կյանքը մեր տարածաշրջանում կարելի է ասել հիմա չկա, բայց մեր բանակը ամենինչ անում է, որ ստեղծվի կայունություն, որին ձգտում ենք մենք բոլորս ու տա Աստված մեր բանակը ամենուր հաղթի: Փառք ու պատիվ մեր զինվորին, բոլոր զին ծառայողներին:

Աստված ապավեն:

Տպել
Ամենաշատ