Պակիստանում հատուկ ծառայությունները ահաբեկչության մեջ կասկածվող առնվազն 9 հազար մարդ են կալանավորել, հաղորդում է The Hindu-ն: Կալանավորների թվում են ավելի 3 հազար մոլլաներ եւ մահմեդական դպրոցի ուսուցիչներ, ինչպես նաեւ 3,5 հազար աֆղանացի փասխտականներ: Կալանավորների ամենամեծ թիվը (6702) բաժին է ընկնում առավելապես փուշթուններով բնակեցված (հարում են «Թալիբան» շարժմանը) Հայբեր-Պահթունհվա նահանգին:
Ենթադրյալ զինյալների եւ նրանց դաշնակիցների ձերբակալությունները պակիստանյան հատուկ ծառայությունների ղեկավարության եւ զինվորականների կողմից մշակված Գործողությունների ազգային ծրագրի մի մասն են: Ծրագրի նպատակն է սասանել երկրում թալիբների դիրքերը եւ բացառել ապագայում ահաբեկչական գործողությունների իրագործման հնարավորությունը, հայտնում է Lenta-ն: