News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 26-ին, Թամանյանի արձանի մոտից մեկնարկեց մի քանի տասնյակ քաղաքացիների պահանջի երթը դեպի Ազատության հրապարակ: (ֆոտոռեպորտաժ)

Պահանջի երթի մասնակիցներն իրենց հետ բերել են «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Գյումրի, դու մենակ չես», «Մեր պահանջն արդար է» գրությամբ պաստառներ:

«Մենք ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ միջոցներ գործադրել Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեղադրյալին ՀՀ արդարադատությանը հանձնելու համար: ՌԴ իշխանությանը կոչ ենք անում իրականացնել ՀՀ-ի հետ կնքված միջազգային պայմանագրի նորմերը: Ցանկանում ենք, որ ժողովրդի մոտ եղած հիասթափությունը փոխվի, մարդիկ ոչ միայն սգան, այլեւ պայքարեն անարդարությունների դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչներից Նարեկ Այվազյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցում են ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց քաղաքացիներ Գյումրիից եւ Երեւանից: Երթին մասնակցում է նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Ոստիկանների ուղեկցությամբ նրանք շարժվում են Կորյուն փողոցով դեպի Աբովյան փողոց, այնուհետեւ Թումանյան փողոց, եւ եւ երթը կավարտեն Ազատության հրապարակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ